Մեր Հյուրը կլինի Կարո Պապյանը

Հարգելի լեռնագնացներ

Դեկտեմբերի 15 ին ժամը 18.30 ին ֆեդերացիայում տեղի կունենա տարվա վերջին հանդիպումը և այդ օրվա համար մենք պատրաստել ենք մի հզոր անակնկալ : Մեր հյուրը կլինի Կարո Պապյանը: Լեռնագնաց, լեռնադահուկորդ, սնոուբորդիստ և իհարկե լավ մարդ, որը բազմիցս հայկական եռագույնը ծածանել է տասնյակ երկրներում: Ամենա կարևորը, որ Կարոն նախատեսում է մոտ ժամանակներս բարձրանալ Ակոնկագուա /6900/ և դրան նաև կմասնակցի ֆեդերացիան: Հիշեցնենք Ձեզ, որ Կարո Պապյանը հեղինակն է նաև Գրանդ Սպորտում արհեստական ժայռապատի, որտեղ մենք մարզվում ենք և հենց վաղը Կարոն կառաջարկի, մի շարք լուրջ լեռնային ծրագրերում   մեր մասնակցաթյան մասին նախագծերը : Կարոն մոտ օրերս պատրաստվում է 3 օրանոց ակլիմատիզացիոն վերելքներ կատարել ձմեռային Արագածում և մեծ սիրով առաջարկում է մեր ուժեղագույններին միանալ իրեն: