Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է` 3550 մ։ Մեծ Իշխանասարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանի վրա։ Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը։ Մեծ Իշխանասարը Երևանից գտնվում է 207կմ հեռավորության վրա:

Վերելքը սկսվում է Վաղատին գյուղ տանող ճանապարհի հատվածից` դեպի հյուսիս-արևելք:
                                                            

Առավելագույն բարձրություն- 3550մ

Նվազագույն բարձրություն-1972մ

Ընդհանուր վերելք- 1578մ

Ընդհանուր վայրէջք- 1578մ

Երկարություն- 23,3կմ (12,2կմ վերելք, 11,1կմ վայրէջք)

Տևողությունը- 13 ժամ 55 րոպե:

Ժամանակաշրջանը- 18-19 նոյեմբեր 2017թ.

Ձյան առկայությունը- 2997մ-ից: