Ժայռամագլցման 2-րդ համահայկական բաց առաջնություն

ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

23 մարտի 2019թ.-ին կայացավ ժայռամագլցման 2-րդ համահայկական բաց առաջնությունը, որին մասնակցում էին հայ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Իրանից և ԱՄՆ-ից: Մրցույթի կազմակերպիչն էր ԵՊՀ լեռնագնացության ‹‹Ապառաժ›› ակումբը, իսկ աջակիցը՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան: Մրցման եզրափակիչ փուլին ներկա էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Թեժ պայքարի արդյունքում տղաների խմբում մրցանակային տեղեր զբաղեցրեցին՝

1-ին տեղ՝ Շանթ Իսաղուլյան (ԻԻՀ, Սիփան ակումբ).

2-րդ տեղ՝ Տիգրան Զոհրաբյան (Ապառաժ ակումբ).

3-րդ տեղ՝ Էրիկ Սադեղի (ԻԻՀ, Արարատ ակումբ):

Աղջիկների խմբում՝

1-ին տեղ՝ Ալեքսա Նազարյան (ԱՄՆ).

2-րդ տեղ՝ Մինէ Մեսրոպյան (ԻԻՀ, Արարատ ակումբ).

3-րդ տեղ՝ Անի Հարությունյան (Ապառաժ ակումբ):