ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԻ ՕՐ:

2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր, իսկ Հայաստանում հոկտեմբերի 9-ը նշվում  որպես Հայկական լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ Արարատի գագաթին:

Ինչպես նախորդող տարիներին, այս տարի ևս կկազմակերպվի միջոցառում, որը կկրի հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի խորհուրդը:

Միջոցառումը տեղի կունենա Երևանի Պետական Համալսարանի ‹‹Ապառաժ›› ակումբի տարածքում (ֆիզկուլտուրայի դահլիճում), հետևյալ ծրագրով՝

  1. 19:00-20:30 կինոդիտումներ,
  2. 20:30-22:00 մագլցումներ ցանկացողների համար,
  3. Լեռնային գրքերի ցուցադրություն, որի նպատակը, հետագայում գրքերի փոխանակումն է: Այնպես որ, նրանք, ովքեր ունեն նման գրքեր, դուք ևս կարող եք ներկայացնել Ձեր գիրքը:

Մինչ հանդիպում …   

Leave a Reply