Հարսնասար լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին: Ունի 2773մ բարձրություն և հանդիսանում է Վայքի լեռնաշղթայի գագաթներից: Գտնվում է Երևանից 146 կմ հեռավարության վրա: Վերելքն իրականացվել է Գնիշիկ գյուղից և հենց այստեղ էլ՝ ավարտվել: Հարսնասար լեռան վերելքը ռիսկային է, քանի որ սահմանին շատ մոտ է գտնվում: Լեռան արևելյան ճյուղավորումով վերելքն աստիճանական է և թեթև, վերադարձը իրականացվել է արևմտյան ճյուղավորումով, որը մի փոքր երկար է և վերջին 1կմ շատ կտրուկ: Սակայն այս ճանապարհով վերադառնալու դեպքում Կզավոր (2641) գագաթն էլ է գումարվում:  

Առավելագույն բարձրություն- 2773մ

Նվազագույն բարձրություն-2035մ

Ընդհանուր վերելք- 738մ

Ընդհանուր վայրէջք- 730մ

Երկարություն- 11,9կմ (5,84կմ վերելք, 6,06կմ վայրէջք)

Տևողությունը- 7 ժամ 45 րոպե:

Ժամանակաշրջանը- 17 դեկտեմբերի 2017թ.

Ձյան առկայությունը- 2000մ-ից, միջինը 30սմ խորությամբ: