Հայ լեռնագնացների ընկերակցություն

«Հայ լեռնագնացների ընկերակցությունը» իր գործունեությունն իրականացնում է 2013թվականի հունվար ամսից: Կազմակերպության նպատակն է Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացնել արշավական խումբ, որտեղ ամեն հայ առանց անդամակցության և անդամավճարի կկարողանա մասնակցել արշավների: Կազմակերպության նպատակներից է նաև արշավային ծրագրերի միջոցով պահպանել հայկական մշակույթը:  «Հայ լեռնագնացների ընկերակցությունը» չի առանձնացնում ակումբներ, այլ բոլորին ընդունում է որպես մեկ մարմին հայ արշավական ընտանիքի մեջ, և այս սկզբունքով աշխատանքի արդյունքում Հայաստանում լեռնային գույքի ձևով համալրում ստացան  «Ապառաժ» ակումբը, «Հատիս տուրիստական ակումբը» և Իսկուհի Մկրտչյանը, ով արշավներ է կազմակերպում տեսողական խնդիրներ ունեցող անձնաց համար: «Հայ լեռնագնացների ընկերակցության» աջակցությամբ հրատարակվեց Սամվել Կարապետյանի «Հայ ճարտարապետական կոթողների պատմության» առաջին հատորը, Արցախի Ծար գյուղի երեխաները ստացան հեծանիվներ, իսկ հունվարի 28-ին Արա լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով տուժածներին օգնելու նպատակավ «Հայ լեռնագնացների ընկերակցության» շուրջ հավաքվեցին բարերարներ և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին:

«Հայ լեռնագնացների ընկերակցության» գործունեությունն ու աջակցությունը անգնահատելի է լեռնագնացների, լեռնային ակումբների, արշավային մշակույթին մոտ կանգնած մարդկանց, և իհարկե Հայաստանի համար: