ԻՎԱՆ (ՎԱՆՈ) ԳԱԼՈՒՍՏՈՎ

Իվան (Վանո) Արտեմի Գալուստով` լեռնագնաց, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։

1957 թվականին արժանացել է «Ձյան հովազ» կոչմանը՝ ԽՍՀՄ-ում գտնվող 7 հազար մ և ավելի բարձրության 4 լեռնագագաթների (Կոմունիզմ, Պոբեդա, Լենին, Կորժենևսկու պիկեր) հաղթահարման համար։

1947-1952 թվականներին դասավանդել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, 1960-1970-ական թվականներին ղեկավարել Նուրեկի ջրէկ-ի կառուցմանը մասնակցող լեռնագնացների ջոկատը։

1954 կամ 1955թվականներին իրականացրել է Բեզենգի լեռնաշղթայի տրավերս մեկ ամսվա ընթացքում, որը նշվեց Անգլիայի ‹‹Ուշբա›› ակումբում:  Այդ տարիներին լեռնագնացության մեջ զարմանալի էր, որ հնարավոր էր 30 օր մնալ 4000-5000մ բարձրության վրա: Այս տրավերսն իրականացվել է հուլիս-օգոստոս ամիսներին: Գալուստովին ասում էին ‹‹Черный буйвол››, այդ մականունը տրվեց նրան, քանի որ կարողանում էր մեծ ծանրության իրեր տեղափոխել լեռներում:  

  • 1953, 1957թթ.՝ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն:
  • 1957թ. «Ձյան հովազ» կոչում:
  • 1958թ.՝ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:
  • 1958թ.՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ: