Արշավին անվճար մասնակցելու հնարավորություն

<<Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան>> լինելով մեր լեռնային ակումբների կողքին, միշտ ցանկացել և փորձել է աջակից լինել: Բոլոր լեռնային ակումբները, որոնք ակտիվորեն անցկացնում են արշավներ և երիտասարդներին ներգրավում են ակտիվ հանգստին, ֆեդերացիան քաջալերում է և տեղեկացնում, որ 2017 թվականին իր կողմից կտրամադրի 100 սերտիֆիկատներ, որով հնարավորություն կտրվի ակտիվ երիտասարդներին անվճար մասնակցել մեր լեռնային ակումբների կողմից անցկացվող արշավներին` սերը դեպի լեռները նախապայմանով:Ներկայումս ծրագրում ընդգրկված են Armland, Armgeo, Overz, 4 Peaks լեռնային ակումբները: Այն ակումբները, որոնք պարբերաբար կազմակերպում են արշավներ և ցանկանում են մասնակից լինել մեր ծրագրերին, առաջարկում ենք դիմել մեզ՝ <<Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա>>: Ակնկալում ենք լեռնային ակումբների ակտիվությունը, քանի որ սա նաև փորձ է խթանել լեռնային տուրիզմի զարգացմանը: