Վարդաբլուր լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում, որը հայտնի է նաև Գայլի ականջներ անվանումով: Երևանից գտնվում է մոտավորապես 142 կմ հեռավորության վրա` Զեդեա գյուղից վերելքը սկսելու դեպքում, իսկ Ագարակաձորից սկսելու դեպքում` 137 կմ: Մինչև լեռան ստորոտը կան ճանապարհներ, որտեղ կարելի է հասնել մեքենաներով (նպատակահարմար է ամենագնաց), իսկ գյուղերից վերելքը սկսկելու դեպքում նպատակահարմար է քայլել Զեդեա գյուղից, քանի որ գյուղից լեռան գագաթ հեռավորությունը կազմում է 4,82 կմ, իսկ Ագարակաձոր գյուղից`12,68կմ:
Այս երթուղին կազմվել է գյուղ Զեդեա (սկիզբ), Վարդաբլուր լեռ, Գռիձոր և Ագարակաձոր գյուղ (ավարտ) կետերով:
Առավելագույն բարձրություն- 2455մ
Նվազագույն բարձրություն-1151մ
Ընդհանուր վերելք- 823մ
Ընդհանուր վայրէջք- 1304մ
Երկարություն- 17,5կմ (4,82կմ վերելք, 12,68կմ վայրէջք)
Տևողությունը- 8 ժամ 25 րոպե:
Ժամանակաշրջանը- 26 նոյեմբեր 2017թ.
Ձյան առկայությունը- 1109մ-ից: